Նոր Զելանդիան ցնցել է 7.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը
Հզոր երկրաշարժ է գրանցվել Նոր Զելանդիայում: Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը եղել է 7.2 մագնիտուդ: Այս մասին տեղեկացնում է Al Arabiya-ն:
Բնական աղետից հետո առաջացած ցունամիի ալիքները կարող են հասնել մինչև ցնցումների էպիկենտրոնից 300 կմ հեռու: Իշխանությունները քաղաքացիներին խորհուրդ են տալիս անմիջապես հեռանալ ծովափնյա շրջաններից և տեղափոխվել առավել բարձրադիր գոտիներ:
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում:
Կարծիքներ