Թուրքիայի ռմբակոծությունների հետևանքով Իրաքյան Քուրդիստանում դատարկվել է 440 գյուղ
Քուրդիստանի խորհրդարանի պատգամավոր Մեմ Բուրհան Քանիհի խոսքով՝ Թուրքիայի ռմբակոծությունների պատճառով մինչ օրս 440 սահմանամերձ գյուղերի բնակիչներ են տարհանվել։
Մեմ Բուրհան Քանիհը Թուրքիայի գործողությունների վերաբերյալ գրավոր հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ Քուրդիստանի խորհրդարանի 3 հանձնաժողովները թեմայի վերաբերյալ համատեղ զեկույց են կազմել, որը հուլիսի 27-ին քննարկման կդրվի խորհրդարանում։
Զեկույցում նշվում է, որ Թուրքիայի կողմից հարձակման ենթարկված գյուղերում ռմբակոծությունների հետևանքով մեծ թվով խաղաղ բնակիչներ են զոհվել։
Կարծիքներ