Բուլղարիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանը հետ է կանչվել
Արմեն Սարգսյանը հետ է կանչվել Բուլղարիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից:
Նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրած հրամանագրի համաձայն՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Արմեն ՍԱՐԳՍՅԱՆԻՆ հետ կանչել Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Նրա փոխարեն մեկ այլ հրամանագրով դեսպան է նշանակվել Արմեն Եդիգարյանը:
Կարծիքներ