Մեսսին բաց է թողել Արգենտինայի հավաքականի մարզումը

Մեսսին բաց է թողել Արգենտինայի հավաքականի մարզումը

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին այսօր չի մասնակցել թիմի մարզմանը,հաղորդում է Mundo Deportivo-ն:

Մրցաշարի կիսաեզրափակչում՝ Խորվաթիայի դեմ խաղում (3-0) Մեսսին ձախ ոտքի ծնկատակի ջլի հետ կապված խնդիրներ ուներ, բայց խաղից հետո կայացած հարցազրույցի ժամանակ նա ասել էր, որ իր առողջության հետ ամեն ինչ կարգին է։

Չի հստակեցվում, թե խնդիրը որքան լուրջ է, բայց ակնկալվում է, որ նա կմասնակցի մրցաշարի վճռական խաղին, որը, նրա խոսքով, պիտի դառնա իր կարիերայի վերջին աշխարհի առաջնությունը։

Հիշեցնենք, որ Արգենտինա-Ֆրանսիա հանդիպումը կկայանա դեկտեմբերի 18-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում