Ծանրամարտի ԱԱ․ Անդրանիկ Կարապետյանը նվաճել է փոքր ոսկե մեդալ
Սաուդյան Արաբիայում շարունակվում է ծանրամարտի 2023 թվականի Աշխարհի առաջնությունը։
89 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Անդրանիկ Կարապետյանը երկամարտի արդյունքով զբաղեցրեց 4-րդ տեղը։
Պոկում վարժությունում նա գրանցեց 175 կգ արդյունք՝ նվաճելով փոքր ոսկե մեդալ: Հրում վարժությունում հայ ծանրորդը գրանցեց 202 կգ արդյունք: Երկամարտի 377 կգ արդյունքով նա 4-րդն է մրցաշարում:
Այս քաշային կարգում չեմպիոն դարձավ Իրանի ներկայացուցիչ Միրմոստաֆա Ջավադին` 384 կգ արդյունքով։
ԱԱ-2023-ում Հայաստանի հավաքականի կազմում 67 կգ քաշում Գոռ Սահակյանը դարձել էր ԱԱ-ի բրոնզե մեդալակիր, իսկ Ռաֆիկ Հարությունյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալ:
Կարծիքներ