Երևան-Երասխ ավտոճանապարհին մեքենաներից մեկում հրդեհ է բռնկվել. այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի

Երևան-Երասխ ավտոճանապարհին մեքենաներից մեկում հրդեհ է բռնկվել. այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի

Այսօր՝ հունիսի 8-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում՝ Մխչյան գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել Երևանի բնակիչ 42-ամյա Արտակ Բրուտյանին պատկանող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայում:

Դեպքի վայր ժամանած Արտաշատի հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում