Վարչապետը, նախագահն ու Կառավարության անդամները հետևում են Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հանդիպմանը. Փամբուխչյան

Վարչապետը, նախագահն ու Կառավարության անդամները հետևում են Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հանդիպմանը. Փամբուխչյան

Հանրային հեռուստաընկերության բակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, Կառավարության գործընկերների հետ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը հետևում է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հանդիպմանը։

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է նախարարն ու ավելացրել.

«Հաջողություն մաղթենք մեր հավաքականին»:

Աելի վաղ ՀՖՖ-ն հրապարակել էր Շոտլանդիայի ընտրանու դեմ հանդիպման Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմը: Այն ունի հետևյալ տեսքը՝ Դավիթ Յուրչենկո, Արման Հովհաննիսյան, Վարազդատ Հարոյան, Արտակ Գրիգորյան, Խորեն Բայրամյան, Էդուարդ Սպերցյան, Տիգրան Բարսեղյան, Կամո Հովհաննիսյան, Հրայր Մկոյան, Հովհաննես Համբարձումյան, Ադամյան:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում