Ֆրանսիայի հրապարակում ընթանում է ընդդիմության հանրահավաքը
Ֆրանսիայի հրապարակում ընթանում է ընդդիմության հանրահավաքը: Տեղի են ունենում ելույթներ:
Հիշեցնենք՝ երեկ, ընդդիմադիր առաջնորդները և նրանց համակիրները, Կառավարական առանձնատան շրջակայքից փորձելով ճեղքել ոստիկանական պատը, ցանկացել էին գնալ Ազգային ժողով, ինչն էլ հիմք էր դարձել ընդդիմադիր ակտիվիստների և ոստիկանության բախման գործողություններին: Ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության՝ ցուցարարները չէին ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, բռնություն էին գործադրել նրանց նկատմամբ, ինչպես նաև՝ նետել շշեր, քարեր և մետաղե առարկաներ։ Ոստիկանությունը ցուցարարների գործողությունները կանխելու համար ստիպված էր եղել հատուկ միջոցներ կիրառել:
Կարծիքներ