ԱՄՆ-ն Երևանին և Բաքվին կոչ է անում վերսկսել աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ
ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում վերսկսել աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու համար: РИА Новости-ի փոխանցմամբ՝ ԵԱՀԿ նախարարական հանդիպմանը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանը:
«Կոչ ենք անում Հայաստանի և Ադրբեջանի կառավարություններին վերսկսել աշխատանքը Մինսկի խմբի համանախագահների հետ՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի երկարատև և խաղաղ կարգավորման հասնելու համար»,- ասել է Բիգանը՝ ելույթ ունենալով ԵԱՀԿ երկրների ԱԳ նախարարների նիստում, որը կայացել է տեսակապի միջոցով:
Վերջինս հավելել է. «Այս հակամարտությունը չի կարող կարգավորվել մարտի դաշտում, ու թեև ողջունում ենք հրադադարը, սա միայն առաջին քայլն է»:
Կարծիքներ