ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների համար բուժօգնությունը անվճար է, ՀՀ-ում սեփականություն ունենալը խանգարող հանգամանք չէ. Ավանեսյան
ՀՀ առողջապահության նախարարի խոսքով՝ ԼՂ–ից տեղահանված քաղաքացիները կարող են օգտվել անվճար բուժօգնությունից, բայց ընթացակարգը նույն է, ինչպես ՀՀ քաղաքացիների համար է։
Քաղաքացիները նախ պետք է դիմեն և գրանցվեն պոլիկլինիկաներում։
«Եթե պլանային բժշկական օգնության կարիք կա, անձը պետք է դիմի իր պոլիկլինիկա, վերցնի ուղեգիրը և գնա բժշկական հասատատություն։ Անձը ինքնուրույն չի կարող որոշել, թե իրեն ի՞նչ հետազոտություն է անհրաժեշտ»,– ասաց նա։
Ըստ նախարարի՝ ԲԿ դիմելու ընթացակարգը տեղհանված անձանց համար նույնն է, բայց տրամադրվող բուժօգնությունը լինելու է անվճար։ Վերջինս նկատեց՝ անվճար բուժօգնության համար խանգարող հանգամանք չէ այն, որ անձը գրանցված է ՀՀ–ում և ունի սեփականությունը, կարևոր է, որ նա հաշվառված է և հանդիսանում է բռնի տեղահանված անձ։
Հոկտեմբերի 23–ի դրությամբ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 42 հազար հայրենակից է գրանցվել պոլիկլինիկաներ և ամբուլատորիաներ: Նրանցից 333-ը հղիներ են:
Կարծիքներ