Ահաբեկչություն Թուրքիայում. ՆԳՆ-ի շենքի մոտ ահաբեկիչը պաթեցրել է իրեն, ևս մեկին վնասազերծել են
Անկարայում ՆԳՆ շենքի մոտ երկու ահաբեկիչ ահաբեկչություն է իրականացրել, նրանցից մեկն իրեն պայթեցրել է:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարարության ղեկավար Ալի Էրլիքայան։
Ժամը 09:30-ի սահմաններում (ՀՀ ժամանակով՝ 10:30), երկու ահաբեկիչ, որոնք թեթև մարդատար մեքենայով ժամանել են ՆԳՆ անվտանգության գլխավոր վարչության դարպասների մոտ, գործի են դրել պայթուցիկ սարքը։ Ահաբեկիչներից մեկը պայթեցրել է իրեն, մյուսը վնասազերծվել է: Փոխհրաձգության ժամանակ երկու ոստիկաններ թեթեւ վնասվածքներ են ստացել»,- գրել է Երլիկայան «X» սոցիալական ցանցում (նախկինում՝ «Թվիթեր»:
Ինչպես հաղորդում է TRT հեռուստաալիքը, երբ ահաբեկիչները մեքենայով մոտեցել են նախարարության շենքի մուտքին, նրանցից մեկը գործի է դրել իր վրա ապրացված պայթուցիկը։ Գերատեսչության անվտանգությունը կրակ է բացել հարձակվողների վրա։ Սկսվել է կարճատև կրակահերթ, որի արդյունքում վնասազերծվել է երկրորդ ահաբեկիչը։
Ներկա պահին ՆԳՆ շենքից առնվազն 500 մ շառավղով բոլոր ճանապարհները արգելափակված են։ Տարածքում աշխատում են ռումբերի տեխնիկներն ու ոստիկանության մասնագետները։ Գործի են դրվել ոստիկանական զրահամեքենաներ՝ գնդացիրներով, որոնք, սակայն, ծածկված են ծածկոցներով։
Նաև դեպքի վայրում պլաստմասսե վահաններով ոստիկանական ջոկատներ են տեղակայվել։
Անկարայի գլխավոր դատախազությունը պայթյունի փաստով հետաքննություն է սկսել։
A haber հեռուստաալիքը ցուցադրել է պայթյունի տարածքում նռնականետի նմանվող առարկայի կադրեր։ Թե կոնկրետ ինչ է այս զենքը և ում է պատկանում, չի հաղորդվում։ Նշվում է, որ ահաբեկիչներից մեկը երկարափող զենքից կրակ է բացել ոստիկանների ուղղությամբ։
Ահաբեկչությունը տեղի է ունեցել այն օրը, երբ Թուրքիայի խորհրդարանը, որը գտնվում է պայթյունի վայրից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, վերսկսել է աշխատանքը։
ՀՀ ժամանակով ժամը 15:00-ին այնտեղ ելույթ է ունենալու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Անկարայի կենտրոնում գտնվող կենտրոնական Աթաթյուրքի պողոտան, որտեղ գտնվում է ՆԳՆ շենքը, դատարկ է։
Մոտ 1 կմ շառավղով արգելափակված են դեպի ՆԳՆ և հարակից խորհրդարանի շենք տանող ճանապարհները։ Շրջանի ներսում թույլատրվում են միայն հատուկ ծառայությունների մեքենաները և գերատեսչությունների սպասարկման մեքենաները: Շրջափակված տարածքից դուրս են մղվել նաև տեղական և արտասահմանյան մամուլի ներկայացուցիչները։ Ինչպես պարզաբանում են այստեղ հերթապահ ոստիկանները, դա պայմանավորված է ոչ միայն անվտանգության, այլև ԶԼՄ-ների հետ կատարվածի մասին տեղեկատվության հեռարձակման՝ իշխանությունների կողմից կիրառվող սահմանափակումներով։
Կարծիքներ