Ֆրանսիան ուսումնասիրում է Հայաստանի կարիքները պաշտպանության ոլորտում. Սեբաստիան Լեկորնյու

Ֆրանսիան ուսումնասիրում է Հայաստանի կարիքները պաշտպանության ոլորտում. Սեբաստիան Լեկորնյու

Ֆրանսիան ուսումնասիրում է Հայաստանի կարիքները պաշտպանության ոլորտում:

Այս մասին Franceinfo ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուն՝ նշելով.

«Նախագահ Մակրոնը անձամբ է հետևում տեղի ունեցողին, քանի որ ԼՂ հարցը չափազանց կարևոր է Ֆրանսիայի համար։  

Նա ասել է, որ մեր բացարձակ նպատակը Հայաստանի բնակչության ամբողջականությունը, ինքնիշխանությունն ու պաշտպանությունն է։  

Մենք պաշտպանական առաքելություն ունենք, ինչը թույլ կտա ամեն օր կապ պահպանել հայկական բանակի և իշխանությունների հետ՝ ուսումնասիրելու նրանց կարիքները պաշտպանության և անվտանգության առումով: Ամեն դեպքում, մենք դիտարկում ենք Հայաստանից եկող խնդրանքները, որպեսզի նրանք կարողանան պաշտպանվել»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում