Վիճաբանություն Օդանավակայանի փողոցում. կան ձերբակալվածներ

Վիճաբանություն Օդանավակայանի փողոցում. կան ձերբակալվածներ

Դեկտեմբերի 15-ին, ժամը 01.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ Նորագավիթի 2-րդ փողոցից բուժօգնության է տեղափոխել 37-ամյա տղամարդու, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել բացատրություն տալու:

Ոստիկանության Շենգավիթի բաժնի և Չարբախի բաժանմունքի ծառայողները համատեղ ձեռնարկված միջոցառումներով պարզել են, որ 37-ամյա տղամարդը Օդանավակայանի փողոցում վիճել է 56-ամյա տղամարդու, 18-ամյա երիտասարդի և 57-ամյա կնոջ հետ, որի ընթացքում էլ 18-ամյա երիտասարդը կտրող-ծակող առարկայով խփել է հիշյալ տղամարդուն:

56-ամյա տղամարդը, 18-ամյա երիտասարդը և 57-ամյա կինը բերման են ենթարկվել բաժին, որտեղ տղամարդիկ ձերբակալվել են:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում