Թուրքիայում ուրարտական սեպագիր արձանագրությունը հայտնվել է գանձագողերի թիրախում

Թուրքիայում ուրարտական սեպագիր արձանագրությունը հայտնվել է գանձագողերի թիրախում

Ներկայիս Թուրքիայի արևելյան Վան նահանգի Սարայ շրջանում գտնվող ուրարտական դարաշրջանի սեպագիր արձանագրությունը գանձագողերի թիրախում է հայտնվել։

Ermenihaber-ը հայտնում է, որ գանձագողերը ոսկի գտնելու մոլուցքով փորձել են ծակել ժայռի վրա փորագրված հնագույն հայկական պատմական արձանագրությունները։

Նշենք, որ այս ուրարտական «դարպասն» ունի 5 մետր բարձրություն։ Ժամանակի ընթացքում արձանագրության ժայռապատն ամբողջովին պղծել են տարբեր միջամտություններով։ 

Իսկ թուրքական պատկան մարմիններն էլ մինչ օրս անուշադրության են մատնում տեղաբնիկների կոչերը՝ պահպանելու պատմական ժառանգությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում