Չեմ պատրաստվում մեռնել. Լուկաշենկոն խոսել է իր հիվանդության մասին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, անդրադառնալով իր հիվանդության մասին խոսակցություններին, ասել է, որ ադենովիրուս ունի, և չի պատրաստվում մահանալ։
«Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ ես մահանալու եմ, հանգստացեք: Սա ոչ այլ ինչ է, քան պարապ խոսակցություն մեսենջերներում և «Թելեգրամ»-ի ալիքներում: Ադենովիրուս, ի՞նչ կա դրանում»,-ասել է պետության ղեկավարը:
Լուկաշենկոն բացատրել է, որ շատ զբաղված գրաֆիկ է ունեցել և հնարավորություն չի ունեցել բուժվելու:
Հիշեցնենք՝ մայիսի 9-ին Հաղթանակի շքերթից հետո Բելառուսի նախագահի ինքնազգացողությունը վատացել էր։ Առողջության վատթարացման պատճառով Լուկաշենկոն շտապ հեռացել էր Մոսկվայից։
Կարծիքներ