Անահիտ Ավանեսյանն այցելել է Գյումրու բժշկական կենտրոն. նախարարը հանձնարարականներ է տվել

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է:
Ինչպես հայտնում են նախարարությունից, նախարարը շրջել է Գյումրի բժշկական կենտրոնում, եղել վերանարոգման ընթացքի մեջ գտնվող բաժանմունքներում, ծանոթացել այն փոփոխություններին, որոնք արվել են նախորդ այցի ժամանակ արված դիտարկումների հիման վրա:
Անահիտ Ավանեսյանը տվել է հանձնարարականներ Գյումրու ծննդատան վերակառուցվող մասնաշենքի վերաբերյալ, ինչպես նաև Գյումրու բժշկական կենտրոնի զարգացմանն ուղղված աշխատանքային քննարկում ունեցել:
Կարծիքներ