ԱՄՆ-ն չի ճանաչել Պետդումայի ընտրությունների Ղրիմի տեղամասերի արդյունքները

ԱՄՆ-ն չի ճանաչել Պետդումայի ընտրությունների Ղրիմի տեղամասերի արդյունքները

ԱՄՆ-ն չի ճանաչել ՌԴ Պետդումայի ընտրությունները Ղրիմում: Այս մասին հայտնում է Газета.ру-ն՝ հղում անելով ԱՄՆ պետքարտուղարության կայքին:

Ըստ պետդեպարտամենտի՝ Ղրիմի ընտրատեղամասերը գտնվում են Ուկրաինայի ինքնիշխան տարածքում: Ամերիկյան կողմը ԱՄՆ-ի անունից աջակցություն է հայտնել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը:
Գերատեսչությունը վստահ է, որ Ռուսաստանում Պետդումայի ազատ և արդար ընտրական գործընթացի համար նպաստավոր պայմաններ չեն եղել:

Պետդեպարտամենտը նաև կոչ է արել Ռուսաստանի Դաշնությանը կատարել իր միջազգային պարտավորությունները: Խոսքը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պահպանման մասին է: Վաշինգտոնը Մոսկվայից պահանջել է դադարեցնել քաղաքացիական հասարակության, քաղաքական ընդդիմության և անկախ լրատվամիջոցների վրա ճնշումները:

2014 -ի մարտին Ղրիմում անցկացվել է հանրաքվե, որի արդյունքում թերակղզին դարձել է Ռուսաստանի տարածքային մասը, իսկ Սևաստոպոլը՝ դաշնային նշանակության քաղաք: Ուկրաինան չի ճանաչում հանրաքվեի արդյունքները եւ Ռուսաստանին համարում է ագրեսոր երկիր:
 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում