Կոլումբիայի արևմուտքում հայտնի լրագրող է սպանվել

Կոլումբիայի արևմուտքում հայտնի լրագրող է սպանվել

Կոլումբիայի իշխանությունները հետաքննում են լրագրող Մարկոս Էֆրեյն Մոնտալվոյի սպանությունը երկրի արևմուտքում գտնվող Վալե դել Կաուկա դեպարտամենտի Թուլուա քաղաքում: Այս մասին գրում է Риа новости-ն։

«Քաղաքապետ Ջոն Խայրո Գոմես Ագիրեն խորապես զղջում և դատապարտում է հայտնի լրագրող Մարկոս Էֆրեյն Մոնտալվո Էսկոբարի սարսափելի սպանությունը», - գրել է Թուլուայի վարչակազմը Twitter-ի իր բլոգում:

Երկուշաբթի գիշերը մոտոցիկլետով անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել փողոցով քայլող լրագրողի ուղղությամբ:

Տեղական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում շրջանի ղեկավարն ասել է, որ իշխանությունները սպանության հետաքննություն են սկսել, և նշել, որ լրագրողը սպառնալիքներ չի ստացել մինչ հարձակումը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում