Ադրբեջանական հասարականության ամենազգայուն թեման, դա Հայաստանի կողմից Մինգեչաուրիի ջրամբարի ենթադրյալ ռմբակոծումն է
Ադրբեջանական հասարականության ամենազգայուն թեման, դա Հայաստանի կողմից Մինգեչաուրիի ջրամբարի ենթադրյալ ռմբակոծումն է:
Իսկ ի՞նչ կլինի այդ դեպքում.
Այդ ամենի հետևանքով ջրի տակ կհայտնվեն ոչ միայն բազմաթիվ ադրբեջանական խոշոր շրջաններ (անգամ հնարավոր է ջուրը հասնի մինչև Բաքու), այլ նաև ներկայիս շփման գծի ադրբեջանական հատվածը, որտեղ տեղակայված է մեծ քանակությամբ զինուժ և տեխնիկա:
Ադրբեջանի համար թե՛ տնտեսական և թե՛ ստրատեգիական ահռելի մեծ նշանակություն ունեցող Մինգեչաուրի ջրամբարը փաստացի այսօր էլ կանգնած է 2 լուրջ խնդրի առջև:
1. Ադրբեջանի տարածքում Կուր գետի ցամաքումը, որի վրա կառուցված է Մինգեչաուրիի ջրամբարը:
2. Ջրամբարի աջ ափը դեռևս 2018թ.-ից սկսել է սահել ու խնդիրը մինչ օրս կա: Խնդիրն այնքան լուրջ է, որ մասնագետներն անգամ առաջարկել են Մինգեչաուրիում կուտակվող ջրի մակարդակը իջացնել սկզբնական շրջանում 30-50%-ի չափով:
Հիշեցնեմ, որ նրա ծավալը մոտ 16մլրդ խմ է: Համեմատության համար ասեմ, որ Սևանա լճի ծավալը մոտ 35մլրդ խմ է:
հ.գ Ադրբեջանի էլեկտրաէներգիայի տարեկան պահանջարկի շուրջ 45%-ը ապահովում է միայն Մինգեչաուրի ՋԷԿ-ը (2100ՄՎ):
հ.գ.գ. Ադրբեջանն էլ կարծում է, որ Հայաստանի ամենաթույլ հատվածը Մեծամորի ատոմակայանն է: Սակայն մյուս կողմից էլ լավ են գիտակցում, որ ատոմակայանի «վնասման» հետևանքով կտուեն տարածաշրջանի բոլոր երկրները, այդ թվում Ադրբեջանի եղբայրական Թուրքիային:
Սասուն Միրոյանի ֆեյսբուքյան գրառումը
Կարծիքներ