Ֆրանկոֆոնիայի խաղերի դրոշը փոխանցվել է Հայաստանին, ստորագրվել է հուշագիր
Ֆրանկոֆոնիայի խաղերի դրոշը փոխանցվել է Հայաստանին:
«Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
Ստորագրվել է հուշագիր, որով Երևանը դարձել է պաշտոնապես 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերի ընդունող երկիրը:
«Աշխարհը հավատում է Իրական Հայաստանին»,- գրել է Արայիկ Հարությունյանը:
Կարծիքներ