Վենեսուելայի արեւմուտքում նավթամուղ է պայթել
Վենեսուելայի արևմուտքում՝ Յարաքույ նահանգում, նավթամուղի պայթյունի հետեւանքով առնվազն մեկ մարդ է զոհվել, երկուսը վիրավորվել են: ТАСС-ի հաղորդմամբ՝ այդ մասին հինգշաբթի հաղորդել է տեղական El Nacional թերթը:
Վիրավորները հոսպիտալացվել են բազմաթիվ այրվածքներով:
Ըստ նախնական վարկածի՝ պայթյունը տեղի է ունեցել խողովակաշարից վառելիքի անօրինական արտահոսքի փորձի ժամանակ: Պայթյունից հետո առաջացած հրդեհը մարվել է:
Կարծիքներ