Վլադիվոստոկում ահաբեկչական հարձակում է կանխվել

Վլադիվոստոկում ահաբեկչական հարձակում է կանխվել

Վլադիվոստոկում կասեցվել է տեղի նեոնացիստների ծրագրած հարձակումը, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ռուսական Անվտանգության դաշնային ծառայությանը:

«2000 թվականին ծնված՝ «Правые Приморья» նեոնացիստական խմբի տարածաշրջանային առաջնորդը, ով ահաբեկչություն էր նախապատրաստում ինքնաշեն պայթուցիկ սարքի միջոցով, ձերբակալվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ արմատականը ցանկացել է ազդել Ռուսաստանի միգրացիոն քաղաքականության վրա, հավելել է մամուլի ծառայությունը:
 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում