Ո՛չ ցեխը, ո՛չ տեղանքի ռելիեֆը չեն խանգարում դիտարկել սահմանը. ՀՀ-ում ԵՄ առաքելություն
Ոչ ցեխը, ոչ տեղանքի ռելիեֆը չեն խանգարում մեր դիտորդներին ամենօրյա պարեկություն իրականանցնել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին:
Այս մասին ասվում է Հայաստանում Եվրամիության առաքելության՝ «Թվիթեր»-ի միկրոբլոգում արված գրառման մեջ:
«Ճանապարհը միշտ չէ, որ հեշտ կարող է լինել անցնելու համար։ Բայց ոչ ցեխը, ոչ տեղանքի ռելիեֆը չեն խանգարում մեր դիտորդներին ամեն օր պարեկել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին՝ գնահատելու համար տեղերում անվտանգային իրավիճակը»,- նշվում է ՀՀ-ում ԵՄ առաքելության հաղորդագրությունում։
Կարծիքներ