ՌԴ կառավարությունը 800 միլիոն ռուբլի է հատկացրել Կուբային մարդասիրական օգնության համար

ՌԴ կառավարությունը 800 միլիոն ռուբլի է հատկացրել Կուբային մարդասիրական օգնության համար

Ռուսաստանի Դաշնության կառավարությունը ավելի քան 800 միլիոն ռուբլի է հատկացրել Արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ մարդասիրական օգնության տեսքով մինչև 25 հազար տոննա ցորեն գնելու և Կուբա առաքելու համար։ Կառավարության համապատասխան հրամանը հրապարակվել է շաբաթ օրը։

Փաստաթղթի համաձայն, դաշնային բյուջեից հատկացվել է գրեթե 469 միլիոն ռուբլի 2022 թվականին մինչև 25 հազար տոննա ցորեն գնելու համար, ավելի քան 298,5 միլիոնը հատկացվել է այս տարի ծովով այս մարդասիրական բեռը Կուբա առաքելու համար, և գրեթե 33,2 միլիոն ռուբլի՝ 2023֊ին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում