Հայ մնացած հայը. Վիկտորիա Ղասաբյան
Բոլորիս հայտնի է, որ Հայաստանը հարուստ է իր սփյուռքով: Օտար ափերում ապրող մեր հայրենակիցները հաճախ նույնիսկ մեզանից ավելի հայրենասեր և պատրաստակամ են՝ օգնելու հայրենիքին:
Ապրում են, մի օր իրենց հող ու ջրին հասնելու երազանքով, ամեն գնով պահպանում են ազգային ավանդույթներն ու մշակույթը, ջանում են երեխաներին հնարավորինս հայ դաստիարակել և ամենակարևորը` փորձում են հայ մնալ Հայաստանից դուրս:
Freenews-ը զրույցների շարք է սկսել, օտարության մեջ ապրող հայերի հետ` բացահայտելու համար, թե ինչպե՞ս են մեր սփյուռքահայ բարեկամները հայտնվել օտար երկրներում, ի՞նչ դժվարությունների են հանդիպել, ի՞նչ հաջողությունների հասել, ինչպե՞ս են դիմանում համավարակին, կա՞ արդյոք ազատության սահմանափակում, և ի վերջո, ցանկություն ունե՞ն երբևէ վերադառնալու Հայաստան:
«Հայ մնացած հայը»` նախագծի առաջին հյուրն է Վիկտորիա Ղասաբյանը: Նա իր ընտանիքի հետ բնակվում է Ղազախստանի խոշորագույն քաղաքներից մեկում՝ Ալմաթայում:
Կարծիքներ