Թրամփը ստորագրել է «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը. ՀՀ վարչապետը հիմնադիրների թվում է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը՝ հայտարարելով դրա ստեղծման մասին։ Արարողությանը մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նա հայտարարել է, որ Պուտինը համաձայնել է մտնել Խորհրդի կազմի մեջ։ ԱՄՆ նախագահը նշել է, որ ցանկանում է կազմակերպության մեջ տեսնել «իրական իշխանությամբ և ազդեցությամբ» առաջնորդների, այլ ոչ թե «քաղաքականության մեջ նորածինների»։
«Հենց այս «Խաղաղության խորհուրդը» լիովին ձևավորվի, մենք կկարողանանք գործնականում անել այն ամենը, ինչ ցանկանում ենք։ Մենք դա կանենք ՄԱԿ-ի հետ համատեղ»,- ասել է Թրամփը ստորագրման արարողության ժամանակ, որը տեղի է ունեցել շվեյցարական Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում։
Նա նշել է, որ «Խաղաղության խորհրդի» փոխգործակցությունը Միավորված Ազգերի Կազմակերպության հետ կարող է ստեղծել եզակի ձևաչափ հակամարտությունների գլոբալ լուծման համար։
«ՄԱԿ-ը հսկայական ներուժ ունի։ Եվ ես համարում եմ, որ Խաղաղության խորհրդի զուգակցումը այն մարդկանց հետ, որոնք հավաքվել են այստեղ, Միավորված Ազգերի Կազմակերպության հետ միասին կարող է դառնալ իսկապես բացառիկ մի բան աշխարհի համար՝ ամբողջ աշխարհի համար, ոչ միայն Միացյալ Նահանգների։ Մենք պատրաստվում ենք խաղաղություն հաստատել ամբողջ աշխարհում, և, Աստված իմ, դա մեծ ժառանգություն կլինի մեզ բոլորիս համար»,- հայտարարել է ԱՄՆ առաջնորդը։


Կարծիքներ