Բաքուն ԱՊՀ-ում համապարփակ համագործակցությունը հնարավոր չի համարում մինչև ԼՂ հակամարտության լուծումը

Բաքուն ԱՊՀ-ում համապարփակ համագործակցությունը հնարավոր չի համարում մինչև ԼՂ հակամարտության լուծումը

Բաքուն հայտարարել է, թե ԱՊՀ-ում համագործակցության համապարփակ զարգացումն անհնար է՝ առանց Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման:

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը՝ ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների տեսակոնֆերանսի ձևաչափով խորհրդի նիստում:

Ասադովն ասել է, թե իբր Ադրբեջանը շահագրգռված է զարգացնել ԱՊՀ անդամ երկրների հետ համագործակցությունը՝ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով, բայց համապարփակ համագործակցությունն անհնար է՝ առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում