Ֆրանսիայում Ուկրաինայի դրոշը հանվել է Հայաստանի մասին Զելենսկու խոսքերից հետո

Ֆրանսիայում Ուկրաինայի դրոշը հանվել է Հայաստանի մասին Զելենսկու խոսքերից հետո

Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Վիեն քաղաքի (Իզերի դեպարտամենտ) իշխանությունները ուրբաթ օրը որոշել են հեռացնել Ուկրաինայի դրոշը քաղաքապետարանի ճակատից՝ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Ադրբեջանի նախագահի հետ հեռախոսազրույցից հետո Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի մասին խոսքերի պատճառով։ Այս մասին հայտնում է Le Dauphine Libere թերթը։

Նրա տվյալներով՝ 2022 թվականի փետրվարից Վիենի քաղաքապետարանի ճակատին կախված է եղել Ուկրաինայի դրոշը։

Ինչպես նշել են քաղաքապետարանից, դրոշը հանելու որոշումը կայացվել է Ադրբեջանի նախագահի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի նախագահի հայտարարությունների կապակցությամբ ։ Մասնավորապես, «Ուկրաինայի նախագահի վերջին հայտարարությունները Ալիևի հետ զրույցում պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքներին հավատարիմ մնալու վերաբերյալ հարցեր են առաջացնում» մարդու իրավունքների խախտումների համատեքստում, որոնք, ըստ քաղաքապետարանի, տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում։ . Քաղաքի իշխանությունները «անհնար են համարում անտեսել այն փաստը, որ Ադրբեջանը գազի վաճառքն օգտագործել է Հայաստանի դեմ ռազմական գործողությունները ֆինանսավորելու համար»։

Զելենսկին իր Telegram ալիքում ասել է , որ հոկտեմբերի 4-ին ինքը և Ալիևը քննարկել են «տարածաշրջանային անվտանգությունը, ներկա մարտահրավերները և փոխգործակցության ձևաչափերը»։ «Մենք հաստատել ենք մեր հավատարմությունը պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքներին», - ասել է Զելենսկին։ 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում