Անահիտ Ավանեսյանը Նյու Դելիում մասնակցում է Advantage Healthcare India 2023 6-րդ գագաթնաժողովին

Անահիտ Ավանեսյանը Նյու Դելիում մասնակցում է Advantage Healthcare India 2023 6-րդ գագաթնաժողովին

«Առողջապահության նախարարության թիմն իմ գլխավորությամբ աշխատանքային այցով Հնդկաստանի Հանրապետությունում է: Նյու Դելիում մասնակցում ենք Advantage Healthcare India 2023 6-րդ գագաթնաժողովին:

Ներկա ենք գտնվել նաև AHCI 2023 շրջանակում կազմակերպված ցուցահանդեսին, որտեղ ներկայացված է Հնդկաստանի առողջապահական համակարգը` իր հիվանդանոցային ծառայություններով:

Ծանոթանալով ցուցահանդեսին ներկայացված բժշկական կենտրոնների հնարավորություններին` կապեր ենք հաստատել այդ հաստատությունների հետ` հիմք դնելով հետագա ճկուն գործակցության»,- ասված է ՀՀ առողջապահության նախարարության Ֆեյսբուքի էջում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում