Սինանյանն այցելել է «Մարգարյան-Փափազյան» վարժարան, Սուրբ Հակոբ մայր եկեղեցի և Լիոնում ՀՀ հյուպատոսություն
Լիոն այցի երկրորդ օրվա ընթացքում Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելել է «Մարգարյան-Փափազյան» ամենօրյա վարժարան, որտեղ սովորում է 200-ից ավելի աշակերտ: Հանդիպմանը ներկա էին վարժարանի տնօրեն Իկզավիե Ժիրուն և ուսուցիչները:
Գործելով 1987 թվականից՝ դպրոցը կարողացել է ապահովել բարձրակարգ կրթական ստանդարտներ, որի արդյունքում աշակերտներն ուսումը շարունակել են Լիոնի լավագույն քոլեջներում։
Գլխավոր հանձնակատարին են ներկայացվել դպրոցի գործունեության մանրամասները, տարբեր տարիքային խմբերի հետ աշխատանքը, դպրոցի մեթոդաբանությունը։
Այնուհետև Զարեհ Սինանյանն այցելել է Լիոնի Սուրբ Հակոբ մայր եկեղեցի և մասնակցել պատարագի, ստացել օրհնություն։ Գլխավոր հանձնակատարը և Տեր Սահակ Հեքիմյանը պատարագից հետո նաև կարճ զրույց են ունեցել։
Գլխավոր հանձնակատարն այցելել է նաև Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն և հարցազրույց տվել հայկական «Ռադիո Արմենի» լրատվամիջոցին։
Կարծիքներ