Հայտնի են «Օսկար 2022-ի» հաղորդավարուհիները
Երեք դերասանուհիներ, որոնք հայտնի են հիմնականում կոմիկական դերերով, պատրաստվում են այս տարի վարել «Օսկար»-ը` Էմի Շումերը, Ռեգինա Հոլը և Վանդա Սայքսը: Այս մասին նշվել է Variety ամսագրում: Հեղինակը նշում է, որ պաշտոնապես նրանց անունները, պետք է հրապարակվեն երեքշաբթի Good Morning America-ի եթերում։ Ըստ Variety-ի՝ ստենդ-ափի մեծ փորձով և կատակերգական դերերով հայտնի կանանց ընտությունը նպատակ ունի բարձրացնել շոուի դիտելիությունը:
Ի սկզբանե դիտարկվել են երեք մասից բաղկացած շոուի սցենար, որտեղ յուրաքանչյուր ժամ պետք է վարեր հաղորդավարների նոր զույգ: Variety-ի աղբյուրները նաև նշել են, որ դերասան Ջոն Համմը, ով հայտնի է Mad Men հեռուստասերիալում Դոն Դրեյփերի դերով, կարող էր դառնալ արարողության հաղորդավարներից մեկը, սակայն նա դադարեցրել է բանակցությունները կազմակերպիչների հետ անհայտ պատճառով:
Այս տարի արարողությունն ուշագրավ կլինի ոչ միայն հաղորդավարների կազմով. հանդիսատեսին թույլ կտան մասնակցել լավագույն, իրենց կարծիքով, ֆիլմի ընտրությանը։ Երկուշաբթի օրվանից Twitter-ի օգտատերերը, օգտագործելով #OscarsFanFavorite հեշթեգը, կկարողանան քվեարկել 2021 թվականին թողարկված իրենց սիրելի ֆիլմերի համար՝ անկախ նրանից՝ ֆիլմը առաջադրվել է Օսկարի, թե՝ ոչ»,- գրում է The Hollywood Reporter-ը։ Մինչև մարտի 3-ը ամենաշատ երկրպագուների ձայները հավաքած ֆիլմը կպարգևատրվի մարտի 27-ին կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ։
Օսկարի 94-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտի 27-ին։ Այս անգամ այն տեղի կունենա Լոս Անջելեսի (Կալիֆոռնիա) ավանդական Dolby թատրոնում։
Կարծիքներ