Առողջապահական համակարգը բերվել է պատրաստվածության բարձր աստիճանի

Առողջապահական համակարգը բերվել է պատրաստվածության բարձր աստիճանի

ՀՀ առողջապահության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում՝ հայտնելով, որ երկրաշարժի հետևանքով տուժածներ և ավերածություններ չկան: 

 

«Հարգելի քաղաքացիներ, Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է՝

Առողջապահական համակարգը բերվել է պատրաստվածության բարձր աստիճանի:

 

Երևանի Էրեբունի համայնքում մեկ տուն է վնասվել, մեկ քաղաքացի թեթև վնասվածք է ստացել: Որևէ խնդրի դեպքում կոչ ենք անում զանգահարել առողջապահության նախարարության թեժ գիծ ծառայություն՝ 80-03 կարճ հեռախոսահամարով»,- գրել է Խաչատրյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում