Մարիուպոլում սկսել Է մանկապարտեզ աշխատել

Մարիուպոլում սկսել Է մանկապարտեզ աշխատել

Մարիուպոլում սկսել Է աշխատել թիվ 38 մանկապարտեզը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է մանկական հաստատության աշխատակցուհին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Թիվ 38 մանկապարտեզն արդեն վերսկսել Է իր աշխատանքը: Գրեթե նույն կազմով, ինչ եղել Է: Բացվել են երկու մսուրային, վեց մանկապարտեզային խմբեր:

Այժմ լուծվում են երեխաների տաք սննդի կազմակերպման, վճարման հարցերը: Այդ բոլոր հարցերը լուծվում են անհատապես: Ուստի ծնողները հնարավորություն ունեն դուրս գալ աշխատանքի, որովհետեւ մանկապարտեզը բաց Է եւ գործում Է»,-ասել Է նա: Գործակալության զրուցակցի խոսքով՝ «այսօր երեխաները եկել են (մանկապարտեզ), գտնվում են իրենց դաստիարակչուհիների հետ: «Ուստի ամեն բան լավ Է. դուրս ենք գալիս աշխատանքի եւ աշխատում ենք»,-ասել Է նա՝ շնորհակալություն հայտնելով նաեւ երեխաների հումանիտար օգնության՝ թխվածքաբլիթների եւ հյութերի համար, ինչն այդքան սիրում են երեխաները:

2014 թվականին ԴԺՀ-ի հռչակման պահին շուրջ 450 հազար բնակչությամբ Մարիուպոլը մեծությամբ երկրորդ քաղաքն Էր հանրապետությունում Դոնեցկից հետո: Սակայն այդ նույն թվականի հունիսին ուկրաինացի ուժայինները վերադարձրին Մարիուպոլի նկատմամբ վերահսկողությունը: 2022 թվականի մարտի 7-ին ԴԺՀ-ի «Վոստոկ» գումարտակի հրամանատարի տեղակալ Ալեքսանդր Սեմյոնովը հայտարարել Է, որ քաղաքը շրջապատված Է, սկսվել Է դրա առանձին շրջանների զտում: Ներկայում ԴԺՀ-ի եւ Ռուսաստանի դաշնային ուժերը մարտեր են մղում քաղաքի վերջնական ազատագրման համար: Ուկրաինական մյուս զորամասերի թվում նրանց դիմադրություն Է ցույց տալիս «Ազով» ազգային գունդը, որի մարտիկների դեմ քրեական գործ Է հարուցվել Է ՌԴ-ում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում