Երևանում բախվել են Suzuki-ն ու 2 Mercedes-ներ, վերջիններից մեկը գլխիվայր շրջվել է, կա վիրավոր
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հունիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։25-ի սահմաններում Մանանդյան և Մանթաշյան փողոցների խաչմերուկում՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոնի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ՝ 34-ամյա Մհեր Դ-ի վարած Suzuki մակնիշի, 23-ամյա Աշոտ Հ-ի վարած Mercedes մակնիշի և 31-ամյա Արամայիս Ա-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրց հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետանքով Արամայիս Ա-ի ուղևոր՝ Սյունիքի մարզի բնակիչ, 27-ամյա Էրիկ Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Շենգավիթ» ԲԿ, իսկ Mercedes -ից մեկը գլխիվայր շրջվել և մասամբ փակել էր ճանապարհը։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Նիկոլայ Ավետիսյանի գլխավորությամբ։
Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեեկությունը փոխանցել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Ժիրայր Մարգայանի գլխավորությամբ։
Վթարի փաստով Ժ. Մարգարյյանի կողմից նյութեր են նախապատաստվում։ Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագական ընկերությունների ներկայացուցիչները :
Կարծիքներ