«Ինտերը» հաջորդ շաբաթ պայմանագիր կկնքի Հենրիխ Մխիթարյանի հետ. Tuttosport

«Ինտերը» հաջորդ շաբաթ պայմանագիր կկնքի Հենրիխ Մխիթարյանի հետ. Tuttosport

Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերը» հաջորդ շաբաթ պայմանագիր կկնքի «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ՝ հայտնում է Tuttosport-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ Մխիթարյանի և «Ինտերի» միջև բանակցություններն ավարտվել են: Կողմերը պատրաստվում են 2 տարվա պայմանագիր կնքել: Հենրիխի աշխատավարձը միլանյան թիմում կկազմի տարեկան 4,5 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ Մխիթարյանի պայմանագիրը «Ռոմայի» հետ գործելու է մինչև հունիսի 30-ը:

Աղբյուրը՝ Shantnews:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում