Վաշինգտոնը սպասում է Տոկիոյի և Սեուլի հետ անվտանգության ոլորտում համագործակցության հայտարարությանը

Վաշինգտոնը սպասում է Տոկիոյի և Սեուլի հետ անվտանգության ոլորտում համագործակցության հայտարարությանը

ԱՄՆ վարչակազմն ակնկալում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նոյեմբերի 13-ին Կամբոջայում կհանդիպի Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի և Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յոլի հետ՝ համատեղ հայտարարություն ընդունելու՝ եռակողմ անվտանգության համագործակցությունն ամրապնդելու համար: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը՝ ելույթ ունենալով Եգիպտոսից Կամբոջա ուղեւորվող ԱՄՆ առաջնորդի ինքնաթիռում կայացած ճեպազրույցում։ Ճեպազրույցը ուղիղ եթերով հեռարձակվել է Սպիտակ տան կայքում։

Խոսելով այս հանդիպման հնարավոր արդյունքի մասին՝ Սալիվանն ասել է.«Մենք շատ կցանկանայինք տեսնել անվտանգության ոլորտում եռակողմ համագործակցության ամրապնդումը»։ Նրա կարծիքով, դա հնարավորություն կտա առավել արդյունավետ կերպով պահպանել «խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում