5,5 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Հարավային Սանդվիչյան կղզիների ափերի մոտ

5,5 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Հարավային Սանդվիչյան կղզիների ափերի մոտ

 Օգոստոսի 13-ին 5,5 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել Հարավային Սանդվիչյան կղզիների ափերի մոտ, կղզիներ, որոնք գտնվում են Ատլանտյան օվկիանոսի հարավային մասում: Այդ մասին հաղորդել Է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը:

Երկրաբանական ծառայության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվել Է Չիլիի Պունտա Արենաս քաղաքից 2 859 կիլոմետր դեպի արեւելք: Օջախն ընկած Է եղել 31,6 կիլոմետր խորության վրա: Ցունամիի սպառնալիքի մասին տեղեկատվություն չի ստացվել: Հարավային Սանդվիչյան կղզիներում մշտական բնակչություն չկա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում