Չի կանխարգելվել կեղտի կուտակումը․ ՍԱՏՄ-ն Կոտայքում կրեմային հրուշակեղենի 2 արտադրամասի գործունեություն է կասեցրել

Չի կանխարգելվել կեղտի կուտակումը․ ՍԱՏՄ-ն Կոտայքում կրեմային հրուշակեղենի 2 արտադրամասի գործունեություն է կասեցրել

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատերեր Գոհարիկ Աջինյանին և Քնարիկ Շխոյանին պատկանող կրեմային հրուշակեղենի արտադրամասերում (Կոտայքի մարզ, ք․ Հրազդան):

Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ-ն։

Պարզվել է, որ արտադրամասերը գործում են սանիտարահիգիենիկ սահմանված նորմերի կոպիտ խախտումներով: Մասնավորապես՝ արտադրական տարածքներում հատակը, պատերի մակերևույթները վնասված են եղել՝ ջրանցիկ, չլվացվող նյութերով պատված, որոնք հնարավոր չէ լիարժեք լվանալ, հեշտությամբ մաքրել և, անհրաժեշտության դեպքում, ախտահանել, առաստաղը չի պահվել նորոգ և պատշաճ վիճակում, չի կանխարգելվել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը։

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ նշված երկու արտադրամասերի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում