ՔՊ-ն Փաշինյանի մասնակցությամբ վարչության նիստ է գումարել
Փետրվարի 21-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Այս մասին տեղեկացնում է կուսակցության «Ֆեյսբուք»-ի էջը։
Կուսակցության արտաքին կապերի պատասխանատու, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է ընթացիկ աշխատանքների մասին հաշվետվություն։
Քննարկվել են Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության աշխատանքների հետ կապված հարցեր։ Ընդունվել է ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու թեկնածուների ընտրական ցուցակների հաստատման նոր կարգը։
Քննարկվել են նաև Մալաթիա-Սեբաստիա տարածքային կազմակերպության աշխատանքների հետ կապված ընթացիկ և կարգապահական բնույթի հարցեր։
Կարծիքներ