Հայտնի են Արցախի 6 համայնքներում ՏԻՄ ընտրությունների արդյունքները

Հայտնի են Արցախի 6 համայնքներում ՏԻՄ ընտրությունների արդյունքները

Հայտնի են Արցախի որոշ համայնքներում երեկ կայացած արտահերթ ՏԻՄ ընտրությունների արդյունքները:

Արցախի Մարտունու և Շահումյանի տարածքային ընտրական հանձնաժողովներն իրականացրել են ընտրական տեղամասերում 2022թ. ապրիլի 10-ին կայացած ԱՀ տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքների արձանագրությունների տվյալների վավերացում և աղյուսակավորում:

Ըստ այդմ, համայնքներում ընտրվել են հետևյալ թեկնածուները.

Մարտունու շրջան

Բերդաշեն՝ Գերոգի Պողոսյան (270 ձայն, մասնակցել է 665 ընտրող)

Ծովատեղ – Ռայա Փաշայան (14 ձայն, մասնակցել է 49 ընտրող)

Նորշեն – Էդուարդ Ծատրյան (24 ձայն, մասնակցել է 103 ընտրող)

Սոս– Ռոբերտ Բալայան (66 ձայն, մասնակցել է 343 ընտրող)

Վարանդա– Արթուր Խաչատրյան (7 ձայն, մասնակցել է 14 ընտրող)

Շահումյանի շրջան

Ակնաբերդ– Մովսես Առուստամյան (36 ձայն, մասնակցել է 84 ընտրող)

Հիշեցնենք, ընտրություններին մասնակցել է 1258 ընտրող կամ ընտրողների 49.35 %-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում