Ինդոնեզիայի ամենաակտիվ գործող հրաբուխը շիկացած լավա է ժայթքել (լուսանկարներ)
Ինդոնեզիայի ամենաակտիվ գործող հրաբուխը՝ Մերապին, շիկացած լավա է ժայթքել, գրում է rawstory.com-ը։
Ինդոնեզիայի հրաբխագիտության և երկրաբանության կենտրոնը նշում է, որ Ճավա կղզու վրա գտնվող Մերապի լեռը վերջին երկու օրերի ընթացքում գրեթե երկու տասնյակ անգամ լավա է ժայթքել։
Ինդոնեզական իշխանություններն արգելել են խառնարանին մոտենալ: Տեղի փրկարար ծառայությունները բարձր պատրաստության մակարդակի են բերվել:
2968 մետր բարձրությամբ հրաբուխը գտնվում է Ճավա կղզու վրա՝ Ջոկակարտա քաղաքից ոչ հեռու, իսկ մայրաքաղաք Ջակարտայից՝ 520 կմ հեռավորության վրա։ Խոշոր ժայթքումները դիտվում են 7 տարին մեկ անգամ, իսկ փոքրերը՝ տարվա մեջ մոտ երկու անգամ: Հրաբուխը ծխում է գրեթե ամեն օր:
Մերապիի 2010 թվականի ժայթքման ժամանակ տարհանել են 350 000 մարդ, սակայն նրանցից ոմանք վերադարձել են՝ ընկնելով պիրոկլաստիկ հոսքի մեջ, որի հետևանքով մահացել է 353 մարդ։
Կարծիքներ