Պուտինը հաստատել է ՌԴ պետխորհրդի նոր կազմը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դարձել է Պետական խորհրդի նախագահ, հաղորդում է РИА Новости լրատվական գործակալությունը։ Այսօր ուժի մեջ է մտել հրամանագիր, համաձայն որի՝ հաստատվել է խորհրդակցական մարմնի կազմը։
Պետխորհրդի կազմի մեջ են մտել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը,, Պետդումայի և Դաշնային խորհրդի խոսնակներ Վյաչեսլավ Վոլոդինը և Վալենտինա Մատվիենկոն, նախագահները, նախագահի վարչակազմի մի մասը, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները և նահանգապետերը։
Պետխորհրդի կազմի մեջ մտնող անդամների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։
Կարծիքներ