Հունգարիան մայիսին կքննարկի ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցը
Հունգարիայի խորհրդարանը մայիսին նիստ կանցկացնի՝ ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության մասին փաստաթղթերի վավերացման հարցով:
Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Չեխիայում գտնվող Հունգարիայի նախագահ Կատալին Նովակի հայտարարությունը:
«Հունգարիայի խորհրդարանը Հյուսիսատլանտյան դաշինքին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հարցի շուրջ պետք է քվեարկի մայիսի 17-ին», - ասել է նա:
Նովակն աջակցում է ՆԱՏՕ-ի ընդլայնման գործընթացին և խորհրդարանականներին կոչ է անում ավելի արագ վավերացնել դաշինքի կազմում Հյուսիսային երկու երկրների ընդունման մասին փաստաթղթերը:
Կարծիքներ