Գյումրու ԲԿ-ի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում արհեստական բեղմնավորման ծառայություն կհիմնվի

Անպտղության հաղթահարման պետական ծրագրի շրջանակներում Գյումրու բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում արհեստական բեղմնավորման ծառայություն կհիմնվի։
Այս մասին տեղեկացնում է Գյումրու ԲԿ-ն։
Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը և «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ գործադիր տնօրեն Արմեն Իսահակյանը քննարկել են 2023 թվականին Գյումրու ԲԿ մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում արհեստական բեղմնավորման ծառայություն հիմնելու ռազմավարությունը։
ՀՀ վարչապետը դեկտեմբերի 13-ին հանձնարարել էր մշակել անպտղության հաղթահարման պետական ծրագրը 100 տոկոսով ընդլայնելու առաջարկներ։
Մայրաքաղաքից դուրս Գյումրու ԲԿ մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքն առաջինն է, որտեղ իրականացվելու է արտամարմնային բեղմնավորում։
Ծառայությունը հասանելի է լինելու ոչ միայն Շիրակի, այլ նաև Լոռու և Արագածոտնի մարզերի շահառուներին։ Արտամարմնային բեղմնավորումն իրականացվելու է պետական ֆինանսավորմամբ։
Կարծիքներ