Լենա Նանուշյանն ու Առողջապահության փոխնախարարն այցելել են Թոքաբանության ազգային կենտրոն

Լենա Նանուշյանն ու Առողջապահության փոխնախարարն այցելել են Թոքաբանության ազգային կենտրոն

ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն ու փոխնախարար Արմեն Նազարյանն աշխատանքային այցով եղել են Թոքաբանության ազգային կենտրոնում։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Կենտրոնի տնօրեն Արտակ Մանուկյանի ուղեկցությամբ նրանք ծանոթացել են առաջիկայում շահագործման հանձնվող թթվածնային կայանի կառուցվածքին, այցելել թոքաբանության բաժանմունք, Գլոբալ հիմնադրամի աջակցությամբ վերանորոգված դեղատնային պահեստներ, որտեղ հակատուբերկուլոզային դեղորայքի պահեստավորումն իրականացվում է բարձր մակարդակով, նորմերին համապատասխան պայմաններում։

Նախարարության գործընկերներին ներկայացվել է նաև վերանորոգված ու նոր թվային սարքավորումով վերազինված ռենտգեն բաժանմունքը։

Քննարկվել է պերիֆերիկ տուբերկուլոզային լաբորատորիաների ներդրման գործընթացը, առկա խնդիրները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում