ՊՍԺ-ն հետաքրքրված է թիմի գլխավոր մարզչի պաշտոնում Լուիս Էնրիկեի նշանակմամբ

ՊՍԺ-ն հետաքրքրված է թիմի գլխավոր մարզչի պաշտոնում Լուիս Էնրիկեի նշանակմամբ

Ինչպես հայտնում է PSGCommunity-ն, իսպանացի մարզիչը Փարիզ կժամանի հաջորդ շաբաթվա կեսերին։ Ըստ կանխատեսումների, Լուիս Էնրիկեն կդառնա ՊՍԺ-ի հաջորդ մարզիչը։

Էնրիկեի վերջին աշխատավայրն Իսպանիայի հավաքականն էր, որը նա լքեց անցյալ տարվա դեկտեմբերին։ Մինչ այդ 52-ամյա մասնագետը գլխավորել է «Բարսելոնան», «Սելտան» և «Ռոման»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՊՍԺ-ի ներկայիս գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կլքի իր պաշտոնը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում