Ալաշկերտի հարձակվողը տեղափոխվեց Լյուքսեմբուրգի առաջնություն

Ալաշկերտի հարձակվողը տեղափոխվեց Լյուքսեմբուրգի առաջնություն

«Ալաշկերտի» 19-ամյա հարձակվող Ալեքսանդր Տեր-Թովմասյանը կարիերան կշարունակի Լյուքսեմբուրգի «Վիկտորիա Ռոսպորտ» ակումբում։ Այս մասին տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Գործարքի մանրամասները չեն հաղորդվում։

«Ալաշկերտը» հաջողություն է մաղթել ֆուտբոլիստին նոր թիմում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում