ՌԴ-ն հայտարարել է Գազայի հատվածից ԱՊՀ բոլոր երկրների քաղաքացիների տարհանմանը օգնելու պատրաստակամության մասին

Ռուսաստանը պատրաստ է աջակցել ԱՊՀ երկրների քաղաքացիների տարհանմանը, ովքեր ցանկանում են լքել Գազայի հատվածը։
Այս մասին հայտնել է ՌԴ ԱԻՆ ղեկավար Ալեքսանդր Կուրենկովը։
«Այսօր մենք տեղեկություն ունենք, որ Ռուսաստանի և նախկին ԽՍՀՄ երկրների քաղաքացիները ցանկացել են անցնել Ռաֆահի անցակետը:
Մենք ոչ ոքի չենք մերժում։ Իհարկե, կվերցնենք և կբերենք նրանց:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ընդհանուր առմամբ Գազայի հատվածից տարհանման ցուցակներում գրանցվել է ավելի քան 1000 մարդ, որոնց թվում կան Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ և 300 անչափահասներ։ Նախօրեին Մոսկվայում վայրէջք է կատարել ՌԴ ԱԻՆ Իլ-76 հատուկ ինքնաթիռը՝ ՌԴ 70 քաղաքացիների հետ։
Կարծիքներ