Հայաստան ներմուծված ադրբեջանական բենզինի որակը նախապես փորձաքննության է ենթարկվել․ՇՎՏՄ ղեկավար

Հայաստան ներմուծված ադրբեջանական  բենզինի որակը նախապես փորձաքննության է ենթարկվել․ՇՎՏՄ ղեկավար

Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմինը նախապես  փորձաքննություն է իրականացրել և դրական եզրակացություն է տվել Ադրբեջանից ներմուծված բենզինի որակի վերաբերյալ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսին՝ անդրադառնալով ՀՀ ներմուծված ադրբեջանական բենզինի որակի վերաբերյալ հարցին։

«Մենք այս թեմայով հարցում էինք արել Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնին, որտեղից տեղեկացել ենք, որ, այո, փորձանմուշներ վերցրել են, լաբորատոր փորձաքննություն իրականացվել է ու խմբաքանակն ամբողջովին համապատասխանել է ԵԱՏՄ տեխկանոնակարգին։ Այսինքն՝ որակական առումով, որևէ խնդիր չի եղել»,-մանրամասնեց Կոտոլյանը։  

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում