«Արցախանտառ»-ի 53 հատ տարբեր տեսակի ծառ է ապօրինի հատվել
Ոստիկանության Ասկերանի բաժնի ծառայողները բացահայտել են ապօրինի ծառահատման դեպքը։ Հունիսի 1-ին հաղորդում էր ստացվել անհայտ անձանց կողմից «Արցախանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանակերտի մասնաճյուղի Կարմիր գյուղի անտառապետության թիվ 4 պահաբաժնի, 16-րդ թաղամասի «Պուլուր քար» կոչվող տեղամասի մոտակայքից ապօրինի թվով 53 հատ տարբեր տեսակի ծառ հատելու մասին:
Ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված ապօրինի ծառահատումը` 2021թ. ապրիլ-մայիս ամիսների ընթացքում պարբերաբար կատարել են` Քռասնի համայնքի բնակիչներ` Վ. Ա.-ն (ծնված 1995թ.) և Հ. Հ.-ն (ծնված 1999թ.):
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը։
Կարծիքներ